Քիչ առաջ Ազատության հրապակում ելույթ ունեցավ «ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս միջոցառումը բացեց օրհներգի կատարմամբ: Հրապարկում էին համավաքվել հազարաավոր մեր համաքաղաքացիներ, որոնք միաձայն բացականչում էին «Րաֆֆի նախագահ»:
«Ո'չ, կեղծ երդումներին, ո'չ, կեղծ նախագահներին, ո'չ. կեղծ վեհափառներին»,-այս նախադասությամբ Հովհաննիսյանը սկսեց իր խոսքը :
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդն ասաց, որ իրենք կեղծ երդում չեն տալու և դրա փոխարեն երդվելու են հայ ժողովրդի հետ միասին`իրենց երեխաների համար:
«Ով Աստվածաշնչի , Աստվածամոր նկարի վրա երդում է տալիս, թող իմանա հայ ժողովուրդը հաղթել է»,- ասաց Հովհաննսիյանը և ավելացրեց, որ Աստված իր լույսերը իջեցնում է Հայաստանի և մեր ժողովրդի վրա, որ մենք դառնանք արժանապատիվ, արժանավայել քաղաքացիներ:
Հովհաննիսյանի խոսքով, այսօր հայրենիքում պատանդ դարձած քաղաքացիներն ասում են` «ոչ կեղծ իշխանությանը»:
Հավհանիսյանը նաև կոչ արեց` վաղը առավոտյան Հայաստանի արշալույսը միասին դիմավորելու, նշելով, որ սերիալներ դիտելու փոխարեն, պետք է պայքարել հայրենիքի համար:
«Կամ այսօր ժամը 6-ին միանում եք մեզ, կամ ել այսօր ձեր խմած կենածը վերջինը կլինի »,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը դեմելով վեհափառ Գարեգին Բ կաթողիկոսին և Սերժ Սարգսյանին: