Հունգարիայիում ընթացող Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունն ավարտված է բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականի համար:
18 թիմերի պայքարում հայ բասկետբոլիստները գրավեցին 12-րդ հորիզոնականը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը 11-րդ տեղի համար պայքարում 78:88 հաշվով զիջել է Վրաստանի ընտրանուն:
Հիշեցնենք, որ այս մրցաշարում Վիկտոր Ուսկովի սաները 3 հաղթանակ տոնեցին՝ հաղթելով Շվեյցարիայի, Մոլդովայի և Ալբանիայի հավաքականներին, ինչպես նաև զիջեցին Մակեդոնիային, Բելառուսին, Սլովակիային և Վրաստանին:
Պետք է նշել, որ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում նման մակարդակի առաջնության եւ հիանալի փորձ ձեռք բերեց ապագայի համար: Անցկացրած 7 հանդիպումներում Հայաստանը վաստակեց 489 միավոր: