Մերձմոսկովյան շրջանում ոստիակնությունը ձերբակալել է օրենքով գող Տիմոխա Գոմելսկի մականունով Ալեքսանդր Տիմոշենկոին: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են թմրամիջոցներ: Այս մասին հաղորդում է корреспондент լրատվական գործակալությունը`հղում կատարելով ոստիականական աղբյուրներին:

 Տիմոշենկոյի նկատմամբ հարուցվել է դատական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածով հատուկ մեծ չափերի թմրամիջոց անօրինական շրջանառության համար:

Համաձայն ոստիկանական աղբյուրների նա հսկում է Բելոռուսիայում գտնվող հանցավոր աշխարհը: Նա շուրջ 25 տարի անցկացրել է ազատազրկման մեջ: 10 տարի առաջ նրան դատապարտել են Գերմանիայում լեհ ազգությամբ կնոջ վրա հարձակման համար, ինչպես նաև նա մեղադրվում է քրեական հեղինակություն Եֆիմ Լասկինի սպանության մեջ, որը սպանվել էր 1991 թվականին Մյունխենում: Սկզբում նա դատապարտվել էր ցմահ ազտազրկման, սակայն հետագայում նա դուրս եկավ բանտից` հիմնվելով համաներման վրա: