Սահմանադրական բարեփոխումների նախագծի 47-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց 18 տարին լրացել է ընտրությունների կամ տեղական հանրաքվեի օրը, և որոնք մշտապես բնակվում են տվյալ համայնքում:
Սա նշանակում է, որ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, օրինակ` Երևան քաղաքում գործող մի շարք օտարերկրյա կապիտալով ընկերությունների ղեկավարները, մասնավորապես` ԲԻԲԻՆԸ, կամ Կոնյակի գործարանի, կամ ''Բիլայն''-ի տնօրենները կարող են ընտրվել Երևան քաղաքի ավագանու անդամ, հետևաբար` նաև Երևանի քաղաքապետ, եթե ներկայացնեն տեղեկանք, որ մշտապես ապրում են Երևան քաղաքում...
Հարց, որտե՞ղ է գրված, որ նշված անձնինք չեն կարող ներկայացնել մշտական բնակության մասին տեղեկանք...
Նորայր Նորիկյան՝ ֆեյսբուք