Սահմանադրության նախագիծը մաս- մաս տալը լավ ձև չի: Մամուլի ասուլիսին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառձկատարելով սահմանադրական բարեփոխումներին:
«Ես չեմ հասկանում ինչի նախագիծ ենք քննարկում՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծ է, թե նոր Սահմանադրություն է»,- ասաց տիկին Ալավերդյանը և նշեց, թե դեմ է, որ այս նախագիծը գնա հանրաքվեի, սակայն եթե այնուամենայնիվ գնա, բանախոսը գտնում է, որ պետք է իրավական ակտի տեսք ստանա:
Նա կարծում է, որ նախ պետք է քննարկվեին ընտրական օրենսգրքի փոփոխությունները, քանի որ շատ քիչ է ասել, որ համամասնական ընտրական համակարգի ենք անցնում: Նա այս փոփոխությունների մեջ ավելի շատ մարտահրավերներ է տեսնում:
«Ի վերջո ինչ-որ արվելու է, արվելու է այս Ազգային ժողովի կողմից, հետևությունները թողնում եմ ձեզ»,- ասաց նա:


