Վորոնեժի օդանավակայանում տեխնիկական պատճառներով վթարայաին վայրէջք է կատարել Երևանից թիչք կատարած ինքնաթիռը:

Երևանից Վորոնեժ թռիչք կատարող Saab-2000 ինքնաթիռը ապրիլի 9-ին ժամը 05:00 վթարային վայրէջք է կատարել: Այս մասին Regnum գործակալությանը հայտնել է Полёт ավիաընկերության տեղեկատվական բաժնի ղեկավար Գրիգորի Բաշկիրևը:

Վթարային վայրէջքի պատճառ է դարձել վայրէջքի առաջին փորձի ժամանակ տեխնիկական անսարքությունը. օդանավի խցիկը չի բացվել: Երկրորդ փորձի ժամանակ օդանավը նորմալ վայրէջք է կատարել: Ուղևորները չեն տուժել: 

Մասնագետները պարզում են անսարքության պատճառները: