«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այսօր՝ ժամը 17-ին, Նոր Հաճնում տեղի կունենա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությունը:

Մեր տեղեկություններով՝ իշխանությունների ողջ վերնախավը մասնակցելու է բացման արարողությանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եկեղեցու օծման արարողությունն իրականացնելու է անձամբ կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Ի դեպ, ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանի քավոր, ռուսաստանաբնակ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ևս Մոսկվայից ժամանելու է Հայաստան՝ հատուկ այդ արարողությանը ներկա լինելու համար: Ասել է թե՝ իշխանական դաշտում ամեն ինչ առաջվանն է կրկին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: