«Իրավունք» թերթը գրում է.

«Բավականին հետաքրքիր տեղեկություններ են գալիս ընդդիմադիր դաշտից: Պարզվում է, որ ՀԱԿ-ում սկսել են մի տեսակ «գաղտնամոլություն», և մասնավորապես Լյովիկ Զուրաբյանը շատերի մոտ վախենում է բաց խոսել տարբեր թեմաների, այդ թվում Սահմանադրությանը հակազդելու վերաբերյալ: Ասում են, թե ՀԱԿ-ում յուրահատուկ ցեց է ընկել՝ սկսվել է Բաղրամյան 26-ի ու ԱԱԾ-ի «ագենտների» փնտրտուքը:

Մեր աղբյուրի վկայությամբ՝ նույն ցեցը կա նաև «Ժառանգությունում», պարզապես եթե ՀԱԿ-ում սրան-նրան «ագենտ հանելը» քչփչալու տարբերակով է, ապա «Ժառանգությունում» իրար երեսի են նետում ագենտ լինելու մեղադրանքը: Ասում են, որ հատկապես շատ են նման բան հնչեցնում Ռուբիկ Հակոբյանի հասցեին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: