Այսօր՝ հուլիսի 22-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածում բախվել են Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 27-ամյա Գալուստ Վերդոյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 QL 135 համարանիշի և Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 26-ամյա Էդգար Միրզոյանի վարած ЗИЛ ММЗ 4502 մակնիշի 94 PP 004 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «07»-ի վարորդ Գ. Վերդոյանը տեղում մահացել է, իսկ հարվածի արդյունքում նրա ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, իսկ ЗИЛ-ն էլ , որը բարձված է եղել քարով, կողաշրջվել է:

Մահացածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակից էր, իսկ նրա հայրն ու մայրն այս տարվա փետրվարի 17-ին Արագածոտնի մարզի Արուճ գյուղի խաչմերուկում ավտովթարի էին ենթարկվել և մահացել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում