Հայաստանի մինչեւ 16 տարեկան աղջիկների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հաջողությամբ հաղթահարեց խմբային փուլի արգելքը՝ 1-ին տեղը գրավելով իր ենթախմբում:
Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ վաղը՝ հուլիսի 24-ին, Հայաստանը հանդես կգա կիսաեզրափակչում:
Մրցակցի անունը հայտնի կդառնա այսօր: