«Իրատես de facto» թերթն իր «Ասում են, թե...» խորագրի ներքո գրում է
«...թե իշխանության կուլիսներում որոշված է՝ արդարադատության նախարար կդառնա ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը օգոստոսի վերջերին: Սակայն, որքան էլ պարադոքսալ է, հենց նույն ՀՅԴ-ում են մասնակիորեն «տարակուսած» այդ հեռանկարից: Բանն այն է, որ Հրանտ Մարգարյանը ցանկանում է նոր կադրերով մտնել կոալիցիա, «քյարթ» ՀՅԴ-ականները ասում են՝ «փորձված թանն անփորձ մածունից լավ է»:
Ինչ վերաբերում է Կորյուն Նահապետյանի թեկնածությանը, ապա այն ընդհանրապես չի քննարկվել իշխանությունում, մանավանդ որ նույն Կորյունը շատ ծանր ու դժվար է աշխատում Աժ մշտական հանձնաժողովում, նրա ղեկավարած հանձնաժողովում կոնֆլիկտային իրադրությունները, վեճերը, երբեմն իրար քաշքշել-ծեծելը, նաև իր մասնակցությամբ, քիչ չեն: Ի դեպ, Կորյունի ամենամեծ «թշնամին» իրավաբանության «կորիֆեյ», ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանն է, նրանք միմյանց նկատմամբ «личный неприязнь» ունեն»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: