ԱՄՆ-ը տորպեդահարում է Իրանի միջուկային ծրագրի
ուրջ ձեռք բերված համաձայնությունները։ Համենայն դեպս, շատ մեծ է հավանակնությունը, որ ԱՄՆ Կոնգրեսսի պալատները, որոնցում ի դեպ մեծամասնություն են կազմում Հանրապետականները, կարող է չվավերացնել համաձայնագրի ամերիկյան մասը ու դա փաստացի կարժեզրկի այս բարդ փոխզիջման ողջ արժեքը։
Երեկ մի քանի ժամ շատ բուռն քննարկումներ են եղել ԱՄՆ Կոնգրեսսի ստորին պալատում, որտեղ պետքարտուղար Ջոն Քերրին ջանք ու եռաանդ չի խնայել, որպեսզի համոզի կոնգրեսսականերին, որ ձեռք բերված համաձայնությունը միակ ողջամիտ ու առավելագույնս արդյունավետն էր՝ բոլոր հնարավորներից, եթե քննարկվում է Իրանին՝ միջուկային տերություն դառնալ թույլ չտալու հարցը։ Ըստ Քերրիի, Իրանն այսօր այսպես թե այնպես ունի թե բավարար գիտական, թե նյութական բազա, որպեսզի ամենամոտ ապագայում ունենա առնվազն 12 մարտագլխիկից բաղկացած միջուկային զինանոց ու ակնհայտ է, որ եթե Իրանին այլ կերպ չհամոզել, ապա ոչ պատժամիջոցների, ոչ էլ պատերազմական ճանապարհով հնարավոր չի լինի կասեցնել Իրանին՝ դա անելուց։
Ի պատասխան, Դեմոկրատներրի կողմից վերահսկվող Սպիտակ տանն ու դրա արտաքին գործերով ներկայացուցիչ Քերրին գրեթե ծաղրի են ենթարկել Հնարապետական մեծամասնության ներկայացուցիչերը ու հայտարարել, որ այն համաձայանգիրը, որը ասպարեզում է պարզապես խայտառակություն է, որի համար վճարելու է ամերիկացի ժողովուրդը։

Հասականալի է, որ այս հարցը գուցե նման սուր չընկալվեր ԱՄՆ Կոնգրեսսում, եթե երկիրը չլիներ ընտրությունների նախաշեմին ու Հանրապետականները այս կերպ վերջնական ու տապալող հարված են ուզում հասցնեն իրենց քաղաքական օպպոնենտներին՝ գալիք ընտրություններում, որոնցում անկասկած հիմնական քարոզչական մեխերից մեկը լինելու է Օբամայի աշխատակազմի տապալումները՝ արտաքին քաղաքականությունում։ Այլ կերպ ասված, սա իհարե պոպուլիզմ է Հանրապետականների կողմից, ովքեր լավ էլ հասկանում են, որ ի՜նչ էլ անեն, Իրանը միևնույն է ունենալու միջուկային զենք ու հենց իրենք գան իշխանության, ինչ որ համաձայնության այնուամենայնիվ կհանգեն։ Ողջ հարցը նրանում է, որ հիմա, մեծ ջանքերով ձեռք բերված այս համաձայնագիրը Իրանի հետ կարող է տապալվել, հանուն ամերիկյան ներքաղաքական խաղերի ու դեռ հարց է, թե դա իրականում ում ավելի շատ կվնասի։

Գուրգեն Վարոսյան-Facebook