Տարվա մնացած եղանակներին ջրի խնդիր չենք ունենում, իսկ ամռանն ունենում ենք: Միամիտ մարդն էլ կարա տրամաբանի ու հասկանա, որ պատճառը Ջրաշխարհնա: Ովքե՞ր են պատասխանատուներն ու վերահսկողները, թող զբաղվեն էս հարցով, թե չէ մարդկանց համբերությունը շուտով կսպառվի,- ասաց Նոր Նորքի բնակիչներից մեկը:
«Ջրաշխարհի փակվելը կլինի մարդկանց փրկությունը, այլ ելք չենք տեսնում, ստիպված ենք կում-կում ջուրն օգտագործել, որ բավականացնի մինչև իրիկուն, դե էսպես չի կարելի, փորցիր ու ուշացրա ջրի վարձը, դատարանից հաջորդ օրը հետևիցդ կգան, բա հիմա ու՞ր են, հազարավոր ընտանիքներ են ապրում, բա կարելի՞ է էսպես»- իր վրդոհվմունքը հայտնց Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակչուհին, հավելելով, որ եթե Ջրաշխարհը կապ չունի, ոնց է զուգադիպում, որ հենց ջրաշխարհի բացվելուց էլ սկսում է խնդիրը։
YerevanNews.am-ին բողոքով դիմեցին Նորք Նորք-ի տարբեր զանգվածների բնակիչներ՝ հայտնելով, որ արդեն մի քանի տարի է «Ջրաշխարհ» ամառային զվարճանքների կենտրոնին է հատկացվում իրենց հասանելիք ջուրը: Իսկ խմելու ջրի և, հատկապես, ոռոգման ջրի դիֆիցիտի պատճառով բազմաթիվ բնակիչներ բախվում են շատ տհաճ խնդիրների:


