Մայրաքաղաքի գազալցակայաններում նորից սկսել են «չայեվոյ»-ով աշխատել: Շատ տհաճ է, երբ չես հասկանում, թե ինչու պետք է իր գործն անողին 500 դրամ փող տաս, երբ արդեն գանձապահին վճարել են լիցքավորման համար:
Սրանք հարցեր են, որ կարելի է կարգավորել ու ամեն ինչ ավելի քաղաքակիրթ դարձնել, դրա համար վերջնական որոշել եմ այսուհետ մեքենան լիցքավորել Երևան-Աշտարակ մայրուղու լիցքավորման կետերից, որտեղ գազն ավելի էժան է, ու թեյավճար կոչվածը չկա:
Զարմանում եմ ուղղակի, թե ինչու համապատասխան ծառայությունները չեն զբաղվում այս հարցերով, զարմանում եմ նաև միլիոններ աշխատող գազալցակայանների տերերի վրա, մի՞թե ձեզ դուր է գալիս, երբ փնթի ու անհասկանալի սպասարկում եք իրականացնում, լավ, միլիոնների մեջ գոնե մի քիչ հարգեք ձեր սպառողներին ու ձեր աշխատողներին, մի քիչ քաղաքակրթվեք։
Զոհրապ Եգանյան՝ ֆեյսբուք