ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը այսօր հանդիպել է «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած երիտասարդների հետ: Նրանք խոսել են հայկական բանակին, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանը վերաբերվող բազմաթիվ արդիական հարցերի շուրջ:

«Որոշակի լարվածություն կա, կրակոցների թիվն է ավելացել, հակառակորդը ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ վերջին օրերին հակառակորդը խոշոր տրամաչափերի ականանետներից է կրակում։

Նախարարը ասում է.

«Իհարկե, կրակոցները ստույգ և ճշգրիտ չեն եղել, սակաjն իրավիճակը հայկական ստորաբաժանումների կողմից՝ թե ԼՂՀ տարածքում, թե մեր սահմաններում վերահսկվում է: Այսօր հայ զինվորն ունի բարձր մարտական ոգի, հայկական բոլոր ստորաբաժանումներն օժտված են համապատասխան բարոյահոգեբանական մակարդակով և իրենց առաջ դրված խնդիրները իրականցնում են:

Թող հայ ժողովուրդը վստահ լինի, որ հայկական բանակը իր առաջ դրված խնդիրը մեր իսկ ժողովրդի, հարազատների խաղաղությունը, անվտանգությունը ապահովել և ապահովելու է»: