Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը մտադիր է լքել ակումբը և խնդրել է վերջինիս ղեկավարությանը բանակցություններ սկսել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Marca-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի՝ նման որոշում ընդունելու պատճառը բավարար խաղային ժամանակ չստանալն է, որի արդյունքում նա մնում է Մեսսի - Նեյմար - Սուարես եռյակի ստվերում:
Հիշեցնենք, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է անձամբ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: Նա պատրաստ է պաշտպանի համար 30 մլն եվրո վճարել: