Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Չինաստանում բանակցություններ է վարելու թիմի պաշտպան Սերխոի Ռամոսի հետ:
Հանդիպմանը Պերեսը կհայտնի ֆուտբոլսիտին, որ մտադիր չէ վաճառել նրան, տեղեկացնում է The Guardian-ը:
Հաղորդվում է որ «Ռեալը» կարող է Ռամոսին, ում պայմանագիրը լրանալուն 2 տարի է մնացել, առաջակել նոր համաձայնություն՝ բարելավված պայմաններով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանը ցանկանում է լքել մադրիդյան ակումբը: