Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմի մարմի վրա մեկ տասնյակից ավելի դաջվածք կա:
Վերջերս ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում հրապարակել է նոր դաջվածքի լուսանկարը, որը նվիրված է կնոջը՝ Վիկտորիա Բեքհեմին:
Դաջվածքի նշանակությունը Բեքհեմը բացատրել է լուսանկարի նկարագրության մեջ. «99 թվականը լավ տարի էր ինձ համար»:
Բանն այն է, որ Դեյվիդն և Վիկտորիան 1999 թվականին են ամուսնացել:
Հենց այդ նույն թվականին էլ ծնվել է նրանց առաջնեկը՝ Բրուքլինը: Այն ժամանակ Բեքհեմն առաջին դաջվածքն արեց գոտկատեղին՝ որդու անունը՝ գրված գոթական տառերով: