Հուլիսի 27-ին, ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-16 ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի տարածքում, Ս. Ա.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի 34 NV 820 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Ոսկեպար գետը, ներսում հղի կին կա, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1992թ. ծնված Ա. Զ.-ն տեղեփոխվել է Նոյեմբերյանի ԲԿ:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: