Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ մտադիր չէ տեղափոխվել այլ ակումբ.
«Ես նույնիսկ չեմ ուզում խոսել այս բոլոր շշուկների մասին: Պարզապես ուզում եմ առաջ նայել: Ինձ այստեղ դուր է գալիս, և գլխավորն այդ է:
Ճիշտ է՝ Թոմաս Տուխելի գալը դրական ազդեցություն ունեցավ ինձ վրա, բայց «Բորուսիայում» մնալն ի՛մ որոշումն է:
Ես շատ նպատակներ ունեմ և ուզում եմ ապացուցել բոլորին, որ լավ ֆուտբոլիստ եմ: Ուզում եմ ուրախացնել «Բորուսիայի» երկրպագուներին և ինքս ինձ:
Կարևոր է, որ իմ ու Տուխելի համագործակցությունն ինտենսիվ լինի: Նա մարզչական մեծ պոտենցիալ ունի, հրաշալի է հասկանում ֆուտբոլն ու ապրում է խաղով: Նա գիտի, ինչպես թիմ կառուցել և լավ պաշտպանվել»,— Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: