Երեկ Նիգերիայի հյուսիս-արևելյան Դամադորո քաղաքի շուկայում հոգեկան շեղում ունեցող մի կին պայթեցրել է ինքն իրեն։ Պայթյունի արդյունքում զոհվել է 14 մարդ և կա 47 վիրավոր։
Ականատեսի վկայությամբ. «Կինը շուկայի մուտքի մոտ ինքնիրեն պայթեցրել է: Այնտեղից վերցրեցինք 15 դիակ, որոնց մեջ էր նաև ինքնասպանի դին»: