Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն ու նրա գործակալը Չինաստանում հանդիպել են «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Հանդիպմանը կողմերը չեն բանակցել ֆուտբոլիստի նոր պայմանագրի շուրջ. Ռամոսի նպատակն իր ապագայի նկատմամբ Պերեսի դիրքորոշումը պարզելն է եղել:
Հաղորդվում է, որ Կասիլյասի՝ «Պորտու» տեղափոխվելու պատճառով «Ռեալի» հասցեին քննադատություններից հետո Պերեսը ծրագրում է պահել Ռամոսին և, դատելով ամեն ինչից, պատրաստ է ընդունել նրա պայմանները՝ նոր համաձայնագրի վերաբերյալ:
Մադրիդ վերադառնալուց և նախամրցաշրջանային տուրի արդյունքներն ամփոփելուց հետո կողմերը կրկին կհանդիպեն՝ վերսկսելու պայմանագրի երկարացման շուրջ բանակցությունները: