Ռուսական Sovsport.ru կայքը հրապարակել է Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստների՝ հարցումների արդյունքում ձևավորված եռյակը։
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ստացել է ձայների 13.7 %-ը և հայտնվել 3-րդ հորիզոնականում:
Այդ հարցում հայազգի ֆուտբոլիստին, անշուշտ, օգնել է «Կրասնոդարի» դեմ խաղում խփած հաղթական գոլը:
Առաջին հորիզոնականը գրավել է Մոսվսիսյանի թիմակից, ռուսաստանցի դարպասապահ Արտյոմ Ռեբրովը (31.2 %), իսկ երկրորդ տեղում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Օլեգ Շատովը՝ (20.6 %):