«Տոտտենհեմի» իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարության համար հերթական թեկնածուն է դարձել՝ փոխարինելու թիմից հեռացած Չիրո Իմոբիլեին:
30-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Տոտտենհեմից», և նրա համար կարիերան շարունակելու լավագույն տարբերակը հայրենիք վերադառնալն է: Հարձակվողի համար պայքարող թեկնածուների շարքում նշվում են «Սևիլյայի» և «Վիլյառեալի» անունները:
Այդուհանդերձ, Սոլդադոյի համար պայքարում բախտը փորձելու պատրաստ է նաև «Բորուսիան»:
Ինչպես հայտնում է SportMediaset-ը, դորտմունդցիները մոտ ժամանակներս «Տոտտենհեմին» 12 մլն եվրոյանոց առաջարկ կանեն:
Հավելենք, որ Սոլդադոն տեղափոխվել է Անգլիա 2 տարի առաջ, բայց 76 հանդիպումներում ընդամենը 16 գոլի հեղինակ է դարձել: