««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը արդարադատության նախարարի թեկնածուի հարցում դեռ չի կողմնորոշվել: Տեղեկացնենք, որ այս ընթացքում որպես նախարարի հնարավոր թեկնածուներ շրջանառվում են ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի և Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի անունները: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաև, որ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի և Արթուր Օսիկյանի հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են եղել»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: