Երեկ Կիպրոսի Նիկոսիա քաղաքում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի արդյունքը բացասական է լինելու Եվրոպական երկրների համար, քանի որ Իրանը և Հեզբոլահը համատեղ որոշում են կայացրել նախորդ ամիս: Համաձայն որոշման՝ կողմերը համագործակցելու են միմյանց հետ և իրենց իշխանությունն են տարածելու 30 երկրների վրա։

Անդրադարձել են նաև ծայրահեղ մուսուլմանականներին, ովքեր անմարդկային ոճիրներ են իրականացրել Սիրիայում ու Իրաքում։ 

Հիշեցնենք, որ Հեզպոլահ-Իսրայել լարվածությունն ու թշնամանքը երկար պատմություն ունի։