2013 թվականի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ այժմ հանրության ուշադրությունը սևեռված է Սյունիքի մարզպետի մեքենային կրակելու գործի վրա:
 
«Անհասկանալի պատճառներով գործի քննությունը հետաձգվել է մինչև օգոստոսի 6-ը: Պատրաստվում են այդ օրերին հերթական անարդար որոշումը կայացնել և հնարավորինս անարձագանք մնալ»,-ասաց նա, նշելով, թե, հավանաբար, այդպես են արել, քանի որ այդ ընթացքում մամուլն ավելի պասիվ է, հասարակությունն էլ այդ ընթացքում զբաղված է իր հանգիստը կազմակերպելով:
Հայկ Ալումյանն ասաց նաև, որ առանց որևէ հիմքի կալանավորել են Արա Բուդաղյանին:
 
Իսկ հնարավո՞ր է, որ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքը կազմակերպվել է հանրության ուշադրությունը նախկին գործից շեղելու համար: Այս հարցին փաստաբանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե այդպիսի բարդ սցենար կհորինեին այդ գործից շեղվելու համար, սա իրենց ընտանիքի առօրյան է: Պարզապես այստեղ մեծ է լրատվամիջոցների դերը և չկարողացան այս դեպքը կոծկել»։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					