«The Guardian» պարբերականի տվյալներով հիսուն բրիտանացի ջիհադիստներ մարզվել են և մաս կազմել ծայրահեղ մուսուլմանականական ահաբեկչական խմբավորման, ինչպես նաև մասնակցել նրանց ռազմական գործողություններին։
Սիրիայի և Իրաքի պատերազմների վերջին երեք տարիներին նրանք կռվել են դահեշի խմբերում և զոհվել։ Բոլորը տղամարդիկ են եղել, որոնցից 8-ը՝ անչափահասներ։
Ամենափոքրը՝ 16 տարեկան էր: Նա զոհվել էր Հալեպի մոտակայքում Ալ Նուսրա խմբավորումների հետ ընդհարումների ընթացքում։ Տարիքով ամենամեծը 41-ամյա տղամարդ էր, ով դարձյալ զոհվել է Հալեպի շրջակայքում Ալ Նուսրաի դեմ պայքարի ժամանակ: