Օգոստոսի 1-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կկայանա 3x3 բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության ընտրական 3-րդ ենթախմբի հանդիպումները, որին կմասնակցի նաեւ Հայաստանը:
Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ Արեգ Վաթյանի գլխավորած հավաքականում հանդես կգան Հակոբ Անուշյանը, Սերգեյ Պոդկոլզինը, Միխայիլ Եգորովը եւ Մաքսիմ Կնյազեւը:
Ընտրական փուլին մասնակցելու են նաեւ Ֆրանսիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Էստոնիայի, Դանիայի, Լատվիայի եւ Շվեյցարիայի հավաքականները: Առաջին 5 հորիզոնականները զբաղեցրած հավաքականներն իրավունք կստանան մասնակցել եզրափակիչ փուլին, որը տեղի է ունենալու Բելառուսում: