«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արմավիր զորամասերից (առավել հայտնի է «Սերժանտական» զորամաս) հրամանատար Գևորգ Ենոքյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Ենոքյանը առավել հայտնի է Մասո անունով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ենոքյանը խնդիրներ է ունեցել ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ, իսկ վերջինս էլ Սերժ Սարգսյանին «խնդրել» է նրան ազատել այդ պաշտոնից: Նշվում է նաև, որ Ենոքյանն ու Երանոսյանը Արմավիրի մարզում «շուկա» ունեն, որն իսկական գլխացավանք է դարձել փոխոստիկանապետի համար:
Գևորգ Ենոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց Երանոսյանի հետ հակասություններ ունենալու լուրերը և վստահեցրեց, թե ինքն այժմ արձակուրդում է: «Ինչի մարդն իրավունք չունի հանգստանալ մի 40 օր»,- ասաց Ենոքյանը: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: «Գնդի, օղակի հրամանատարության մեջ նշանակումներն ու ազատումներն ամենօրյա գործընթաց են և ենթակա չեն մեկնաբանման»,- ասաց Հովհաննիսյանը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: