«Ոտքի Հայաստանը» մինչ Հրապարակում նստած է ու քաղաքացիական կյանքի նշույլներ է ցույց տալիս, մինչ ոստիկանները չեն կարողանում Դավիթին ձեռքերի վրա պահեն Արթուր Բաղդասարյանին միանում է Ստեփան Դեմիրճյանը:
Անդրեաս Ղուկասյանը, եթե կարողանում է ինչ-որ նախաձեռնության առաջնորդ լինել, ինչո՞ւ պետք է Արթուր Բաղդասարյանը առաջնորդ լինելու նկրտումներ չունենա: Միևնույնն է ընդդիմադիր դաշտը ազատ է Ազատության հրապարակի միակ միտինգավորն էլ Պարույր Հայրկիկյանն է, որը նույնպես կարող է Միանալ Արթուր Բաղդասարկյանին, Ասում են Բաղդասարյանը լավ Ամերիկյան անգլերեն գիտի, դա էլ կլինի կոնսոլիդացման հիմքը:
Հ.Գ. Զգում եք չէ խոսեցի գրեթե ամեն ինչից, բայց ո՛չ նյութի նպատակ կար ո՛չ ավարտ ո՛չ էլ սկիզբ: Ահա այսպիսին է այս պահին թե՛ մեր քաղաքական դաշտը թե՛ քաղաքացիականը:
Հ.Գ.Գ, Ոստիկաններ ջան հեսա, որ լույսը թանկանա հաց չուտեք վրեներդ ընդհանրապես ուժ չի մնա ու նույնիսկ գետնից չեք կարողանա մարդկանց կտրեք:
Հ.Գ.Գ.Գ. Ժպտացե՛ք
Էդգար Խաչատրյան` facebook