Dailymail-ն անդրադարձել է Մեծ Բրիտանիայում բնակվող պարուսույց Արթուր Գուրունլյանի և «Big Brother» շոուի աստղ Բրայան Դաուլինգի ամուսնությանը:  Ամուսնությունը տեղի է ունեցել Իռլանդիայի Ուիքլոու կոմսությունում, որտեղ վերջերս էին օրինականացվել միասեռական ամուսնությունները: Սա, սակայն, զույգի առաջին պսակադրությունը չէ: Անգլիայում նրանք արդեն հասցրել էին կազմակերպել իրենց հարաբերությունների օրինականացման նպատակով մեկ արարաողություն, իսկ այժմ, օրենքի ընդունումից հետո, Բրայանը ցանկացել է ամուսնանալ նաև իր հայրենիքում՝ Իռլանդիայում: