Հուլիսի 29-ին, ժամը 15.00-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» Արմավիրի փրկարարական ծառայությունից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 34-ամյա Մարիամ Հ.-ն և հայտնել, որ զենքով հարձակվել են իր վրա, սպառնացել, որ վերադառնալու և սպանելու են ամուսնուն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Արազափ գյուղում 34-ամյա Մելքոն Խ.-ն վիճաբանել է 40-ամյա Ռոբերտ Գ.-ի հետ, որից հետո «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Ռոբերտ Գ.-ի տան բակ, որտեղ որսորդական ողորկափող հրացանով սպառնացել է վերջինիս կնոջը` Մարիամ Հ.-ին, որ սպանելու է նրան և ամուսնուն: