Իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեռևս հստակ որոշում չի կայացրել գերմանական ակումբում աշխատանքը շարունակելու վերաբերալ.
«Ես ուրիշ ակումբներից առաջարկներ չեմ ստացել: Մաքսիմալ կերպով ջանք եմ թափել և կշարունակեմ այդպես էլ անել: Ղեկավարության հետ ապագաս քննարկելու ժամանակ դեռ կա:
Երեք տարին երկար ժամանակահատված է: Ես լիովին վստահ չեմ, որ այն մարդն եմ, ով համապատասխանում է «Բավարիային»»,- ասել է Գվարդիոլան:
«Բարսելոնայի» նախկին մարզչի պայմանագիրը մյունխենցիների հետ ավարտվում է 2016 թվականին:
Հավելենք, որ իսպանացի մասնագետը 2013 թվականից է գլխավորում «Բավարիան» և 2 մրցաշրջանի ընթացքում մյունխենյան ակումբին 5 կոչման է արժանացրել:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					