Արևմտյան և արաբական պետությունները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային բանաձևի հերթական նախագիծն են ներկայացրել, որտեղ քննադատում են սիրիական իշխանություններին: Այս մասին հայտնում է Взгляд պարբերականը` հղում կատարելով միջազգային կազմակերպության գրասենյակին մոտ գտնվող աղբյուրների:
Համաձայն այդ աղբյուրի քվեարկությունը կարող է տեղի ունենալ ապրիլին:Ինչպես նաև նշվում է, որ այդ նախագծում ՄԱԿԻ գլխավոր ասամբլեաին կոչ է արվում «խստորեն քննադատել սիրիական իշխանությունների կողմից ծանր ռազամական տեխնիկայի, այդ թվում զրահամեքենաներից և ինքնաթիռներից անկանոն կրակահերթերը, ինչպես նաև բալիստիկ հրթիռների և այլ զենքերի օգտագործումը»:
Միառժամանակ այդ նույն նախագծում, որը դեռևս չի ներկայացվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա, քննադատվում է բռնությունները որ կողմից էլ դրանք գործադրվելուց լինեն և կոչ է արվում վերջացնել ամեն տեսակի բռնությունները, այդ թվում ահաբեկչությունները և կրոնական հիմքի վրա բախումները: Փաստաթղթում նաև նշվում է անցումային կառավարության ստեղծման անհրաժեշտությունը Սիրիայի ներկայիս իշխանությունների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ: