ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավակցում է 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան կապակցությամբ: Տեղի ունեցած ողբերգության պատճառները պարզելու և մասնագիտական վերլուծություն կատարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ և գլխավոր մասնագետների ներգրավածությամբ ստեղծվել է հանձնաժողով:

ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական է մայրական մահացության յուրաքանչյուր դեպքի պատճառը պարզելու գործում և ակնկալում է անաչառ ուսումնասիրություն:

Նշենք, որ երեկ «Շենգավիթ» ԲԿ-ի կողմից տարածվեց հաղորդագրություն, որում ասվում էր. «Վերջինիս զննման արդյունքում կասկածվել է սուբարախնոիդալ արյունազեղում, ինչի պատճառով էլ որոշվել է հղիին տեղափոխել բազմապրոֆիլային բուժհաստատություն` ախտորոշումը հերքելու կամ հաստատելու և հետագա բուժումը կազմակերպելու նպատակով»: