Ինչպես հայտնի է Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում խփել է 21 գնդակ և մոտ է Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության նոր ռեկորդ սահմանելուն: Դրա համար նա պետք է երկու գոլ խփի առաջնության մնացած խաղերում:

«Շախտյորի» ամենամոլի երկրպագուներից մեկը` ծնունդով Կոնգոյից ուկրաինացի երգչուհի Գայտանան, ով հանդիսանում է «Շախտյոր, չեմպիոն» երգի հեղինակն ու կատարողը, որոշել է անձամբ աջակցել Հենրիխին: Եթե նա կարողանա Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի թիվը հասցնել 25-ի, ապա Գայտանան կկատարի «Շախտյորի» հիմնը հայերեն լեզվով:

- Ես Ուկրաինայի առաջնության լավագույն թիմի` «Շախտյորի» երկրպագուն եմ: Այդ պատճառով ցանկանում եմ աջակցել «հանքափորներին», հատկապես` Հենրիխ Մխիթարյանին, մրցաշրջանի վերջին խաղերում: Նրա առջև բարդ նպատակ է դրված` նոր ռեկորդ սահմանել: Կարծում եմ` «Շախտյորի» հիմնը հայերեն լեզվով գեղեցիկ կհնչի: Դա լավ խթան կլինի Հենրիխի համար, իսկ նա կօգնի ինձ թարգմանել տեքստը: Հուսով եմ` «Շախտյորի» հիմնի նոր տարբերակը մենք միասին կստեղծենք,- Գայտանայի խոսքերն է մեջբերում Террикон-ը` հղում կատարելով երգչուհու պաշտոնական կայքին:

ArmFootball.com: