Մարդ խելագարվել կարող է Հայաստանում գործող հիվանդանոցների ու այլ բուժհաստատությունների ձեռքը: Լավ, մի՞թե Բժշկական համալսարանը դադարել է նորմալ շրջանավարտներ տալ ու բոլոր նորաթուխ բժիշկները իրենց քննություններն ու ստուգարքները փողով են ստացել...
Ստացվում է, որ անգամ լուրջ խնդիր ունենալու պարագայում, մահացու վտանգավոր է դարձել դիմել հայկական բաժհաստատությունների, լինիեն դրանք պետական, թե մասնավոր, քանի որ մեր մոտ ի սպառ բացակայում է ախտորոշման՝ դիագնոստիկայի ինստիտուտը: Խնդրեմ, քիչ էր մնում դեռահաս որդուս հաշմանդամության դուռ հասցնեին:
Ուրեմն, մի քանի օր առաջ, ֆուտբոլի ժամանակ որդուս ոտքին ուժեղ հարվածում են խաղի ժամանակ ու երեխան կաղալով բարձրանում է տուն: Րոպեներ անց, ոտքը զգալիորեն այտուցվում է: Որոշում եմ տանել հիվանդանոց, բայց քանի որ աչքս վախեցած է մեր պետական հիվանդնաոցներից, որոշում եմ տանել մասնավոր հիվանդանոց ու այնպես է լինում, որ խորհուրդ են տալիս տանել Սլավմեդ բժշկական կենտրոնը:
Գնացինք, ներսը շատ լավ նորոգված ու հարդարված ամեն ինչ մաքուր, ասացին, որ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ամենալավ տեխնիկական հագեցվածություն ունեցող կենտրոնն են և այլն: Էդպես, մի քանի կաբինետներով անցանք մի քանի բժիշկներ զննեցին երեխային: Վերջը վնասվածքաբանը նայեց, շոշափեց, հարցրեց «էստեղ ցավո՞ւմ է, էստեղ ցավո՞ւմ է» հարցրեց ու ասում է ամեն ինչ նորմալ է: Ասում եմ, բժիշկ ջան, գուցե ռենտգեն անենք, ասում է չէ, կարիքը չկա, հեն ա ձեռք եմ տալիս բան, կոտրվածք-բան չկա, երևի հարվածից հոդացավ է առաջացել ուղղակի, սառը պահեք ու թող ոտքը չծանրաբեռնի, մի երկու օրից ամեն ինչ կարգին կլինի, ուզո՞ւմ եք մի հատ էլ քսուք նշանակեմ, դրանից կքսեք՝ խնդիր չի լինի:
Մի խոսքով, նշանակումն արեց, բոլոր վճարումներն արեցի, որոնք քիչ չէին ի դեպ, դեղը գնեցի, քսեցինք ու տղես քնեց: Առավոտյան արթնանում ենք, տեսնենք ոտքի այտուցվածությունը չի իջել, ցավեր էլ դեռ կան, երբ քայլում է: Ասեցի լավ, մարդ ես, կարող ա տենց շուտ չպետք է անցնի: Սակայն երբ հաջորդ օրը նույն վիճակին ականատես եղա, երեխային տարա Էրեբունու հիվանդանոց, որտեղ միանգամից ռենտգեն արեցին ու գիտե՞ք ինչ պարզվեց... երեխայի ոսկոը՝ թաթից քիչ վերև ճաքել էր, բայց տեղաշարժ չէր եղել...
Հիմա հռետորական մի հարց՝ ՍլավՄեդ բժշկական կենտրոնին. քանի՞ կոպեկ արժեն ձեր ժամանակակից սարքավորումներն ու սուպերկվալիֆիկացված մասնագետները, եթե նման պարզ իրավիճակներում այնքան անփույթ եք պահում ձեզ, որ կարող եք մարդուն հաշմանդամության դուռ հասցնել, եթե չասեմ ավելի վատը: Ու դեռ նման ղասաբության համար էլ, թվեր է, որ քերթում եք քաղաքացիներից: Խիղճ ու ամոթ կորցրել եք, հասկացանք, որ անվճար բժշկության պարագայում շատ մեծ մոտիվացիա դժվար էր ակնկալել բուժանձնակազմից, բայց հիմա էլ հո անվճար չէ՞, այն էլ մասնավոր կլինիկայում: Ալարո՞ւմ եք տեղներիցդ իրար գալ: Անպայման պետք է մի փորձանք լինի, մարդու երջանկության վրա քար գցեք, ձերինի հետ հանդերձ, որ նոր դաս լինի՞:
Հա, ի դեպ ասեմ, որ մյուս հիվանդանոցում թեև շատ ավելի շատ բան արեցին, քան շոշափելն ու դեղ նշանակելը, բայց միևնույն է, ինձանից շատ ավելի քիչ գումար գանձեցին, քան Սլավմեդում: Անգամներով ավելի քիչ գումար...
Վազգեն Ղազարյան՝ ֆեյսբուք