Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի գրասենյակը վերածվելու է թանգարանի: Այս մասին հայտնում է BBC News գործակալությունը` հղում կատարելով երկրի ժամանակավոր կառավարիչ Նիկոլաս Մադուրոյին:

Մադուրոյի խոսքերով Չավեսի աշխատանքային գրասենյակը փոփոխությունների չի ենթարկվելու, պահպանելու իր նախկին տեսքը: Նախագահական նստավայրի այն հատվածը, որտեղ գտնվում է նախկին նախագահի գրասենյակը, թանգարանի է վերածվելու` «Բոլիվյան հեղափոխության» ձեռքբերումներին: Մադուրոն, իր խոսքերով, աշխատելու է նստավայրի մեկ այլ հատվածում գտնվող գրասենյակում:

Հիշեցնենք, որ Ուգո Չավեսը մահացել է 2013 թվականի մարտի 5-ին քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո: Չավեսը ղեկավարել է Վենեսուելան 14 տարվա ընթացքում, իսկ մահվանից մի քանի ամիս առաջ հաղթանակ էր տարել հերթական նախագահական ընտություններում:

Նիկոլաս Մադուրոն, որը Չավեսի կառավարման տարիներին զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, վերջինիս մահից հետո ստանձնել էր երկրի կառավրումը որպես երկրի ժամանակավոր նախագահ: Ապրիլի 14-ին Վենեսուելայում տեղի են ունենալու հերթակա ընտրությունները, որտեղ Մադուրոյի մրցակիցը լինելու է Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը, որը նախորդ ընտրությունների ընթացքում Չավեսի հակառակորդն էր:

Համաձայն վերջին սոցհարցումների արդյունքների Մադուրոն առաջ է ընթացել Կապրիլեսին մոտ 10%-ով: