Այսօր վերջապես փորձեցի նայել Լիլիթ Հովհաննիսյանի լայն քննարկման արժանացած վերջին երգը, մտա իր յութուբյան Էջ, ու... Ինձ ավելի շատ ուրիշ հարց հետաքրքրեց, ես կասեի շատ հետաքրքրեց: Նայում եմ իր ներբեռնած տեսահոլովակների դիտելիությունների քանակը ու ոչ մի կերպ չի տեղավորվում իմ տրամաբանության մեջ, մի՞թե հնարավոր է: Հոլովակների մեծ մասն ունեն 6 միլիոնից ավելի դիտումներ: 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում 6 միլիոնից ավել դիտում:
Մտածեցի գուցե օրինաչափ է և փորձեցի ստուգել ռուս հայտնի էստրադային երգիչների հոլովակների դիտելիությունները,օրինակ Լեպսի ամենահիթային երգերի դիտելիությունը տատանվում էր 5-11 միլիոնի սահմաններում, իսկ Անի Լորակի հետ դուետի դիտումները հասել են 30 միլիոնի: Մելաձեինը ու Ստաս Միխայլովինը էլի միջինացված ցուցանիշով Լեպսից մի քիչ պակաս էին 3-5 միլիոն, որոշ հոլովակներինը հասնում էր մինչև 11 միլիոն: 150 միլիոն բնակչություն ունեցող երկրի ամենապահանջված երգիչների,որոնց լսում են նաև ամբողջ սոց ճամբարի ու Արևելյան Եվրոպայի շատ երկրներում, դիտումները փաստորեն ավելի քիչ են քան մեր 3 միլիոնանոց երկրինը:
Ժողովուրդ ախր շատ տարօրինակ է էլի,ես Լիլիթ Հովհաննիսյանի դեմ ոչինչ չունեմ, Աստված իրեն երկար կյանք ու առողջություն տա,բայց մեկ է ինձ մնում է հետևություն անել մեր Լիլիթը ավելի հայտնի է Քան Լեպսը, Անի Լորակը, Մելաձեն, Ստաս Միխայլովը կամ իր հոլովակների դիտումները կազմակերպվել է մեր ընտրությունների պես:
Հարություն Մնացականյան՝ ֆեյսբուք