ՀՀ մայրաքաղաք Երևանի 2015թ.-ի բյուջեն կազմում է 77.786.263 դրամ, որից «շրջակա միջավայրի պաշտպանություն» հոդվածին է ուղղված 7.562.209.200 դրամ, «բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ» հոդվածին՝ 11.850.804.600 դրամ, իսկ «ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին»՝ 8.619.960.600 դրամ:
Սակայն, սյս բազմանիշ թվերը անգամ չեն կարողանում ապահովել երևանցիների բարեկեցիկ առօրյան, մաքուր և չաղտոտված մթնոլորտը: Օրերս EcoNews.am-ին (Էկոնյուզ) դիմել էր ՀԱԹ-ի բնակիչներից մեկը, ով խնդրում էր որևէ կերպ օգնել իր խնդրի լուծմանը:
ՀԱԹ, Բ-2 140 շենքի բնակիչը նշում էր, որ գրեթե մեկ ամիս է տարածքում չի իրականացվել աղբահանություն: Մեկ ամսվա «կյանք» ունեցող աղբը, որը մթնոլորտ է արտանետում բազմաթիվ վնասակար նյութեր, ամառվա տապին դառնում է կրկնակի անգամ մտահոգիչ և տհաճ:
Անհասկանալի է, թե ինչու է աղբը մոտ մեկ ամիս մնացել շենքի բակում: Ըստ բնակչի՝ աղբահանող կազմակերպություններն ու պատասխանատու մարմինները մեղադրում էին մեկը մյուսին, սակայն աղբը շարունակում էր մնալ տարածքում մինչ վերջերս:
Ըստ տեղեկությունների, աղբը հեռացվել է միայն 2 օր առաջ...
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: