Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 3-ին, ժամը 20.25-ին, կամավոր բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Էդուարդ Ն.-ն, ով օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ և 238 հոդվածի /զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը/ 1-ին մասի մեղադրանքով: