«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 26 մլն 700 հազար դրամ և 132 հազար դոլար: Անցած տարի Հակոբյանը 23 մլն դրամով վաճառել է իր «Mercedes-Benz E300 D» մակնիշի ավտոմեքենան:
Բացի այս՝ պատգամավորն անցած տարի ստացել է 101 մլն 789 հազար դրամի շահաբաժին: Նշենք, որ պատգամավորի մանդատը ստանձնելիս նա ունեցել է 9 միավոր հողամաս, 3 անավարտ շինություն, 3 միավոր հողին ամրակայված անշարժ գույք և 1 առանձնատուն: Բացի այս՝ նա բաժնեմաս ունի 4 տարբեր ընկերություններում, այդ թվում՝ «Բազենք» ՓԲԸ-ում և «Արփա-Սևան» ԲԲԸ-ում: Մարտունեցի պատգամավորը բաժնետոմսեր ունի նաև «Դիլիջանի առողջարան» ԲԲԸ-ում և «Բազալտ» ԲԲԸ-ում:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: