Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ճիշտ չի համարում այս պահին անդրադառնալ երեկվա իրադարձություններին և, մասնավորապես, Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպին:
«Եթե ես չեմ հարցրել պատշաճ կերպով ոստիկանությանը միջադեպի մասին, իմ կողմից գնահատական տալը կլինի ապօրինություն»,- Ազգային ժողովի ապրիլի 10-ի նիստում, «2011 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկման ժամանակ, նշեց Կ. Անդրեասյանը,-գրում է Փաստինոֆն:
ՄԻՊ-ը պատրաստակամություն հայտնեց 2012թ.-ի զեկույցի ժամանակ քննարկել այս և այլ բոլոր թեմաները, սակայն ընդգծեց, որ պատրաստ չի «օրենք խախտել՝ հանուն նույնիսկ այդ րոպեի արդարության»: