Սուխումիում Աստամուր Գուլիայի սպանությունից հետո, Մոսկվայում սպանել են հերթական «օրենքով գող»-ին` Ռուֆատ Նասիբովին, որը հայտնի է Ռաֆո Գանջինսկի մականունով: Գրում է Prime Crime կայքը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ի գիշերը 29-ի առավոտյան, սակայն դին մինչև հիմա չեն գտել: Այդ իսկ պատճառով, սպանության մանրամասները անհայտ են: