Առավոտյան գործի եմ գալիս, Ազատության պողոտայի ու Նիկողայոս Ադոնց փողոցի խաչմերուկում խցանում էր: Մի 10 րոպե մնացի այդ հատվածում` մտածելով, թե դիմացն ինչ-որ բան է պատահել: Խաչմերուկ հասնելուն պես տեսա խցանման պատճառը...
Էս հարցին մի լուծում է պետք տալ: Սա առաջին դեպքը չէ, երբ գովազդային վահանակների պաստառները փոխելու պատճառով նման իրավիճակներում եմ հայտնվում: Միթե՞ հնարավոր չի այդ գործը վաղ առավոտյան կազմակերպել, երբ ճանապարհները համեմատաբար ազատ են: Առանց այն էլ երթևեկությունը քաղաքում բավական խնդիրներ ունի, պետք է գոնե այսպիսի բաները բացառել: Անհարմարությունները դեռ մի կողմ, բայց վտանգավոր է փողոցն այսպես փակել, կանգնել հարյուրավոր մեքենաների դեմն ու գործ անել:
Հրանտ Մելիք-Շահնազարյան` facebook