Օգոստոսի 5-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Րաֆֆու փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: