Օգոստոսի 5-ին, ժամը 17.05-ի սահմաններում, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղեւորը` 1979 թ. ծնված Սամվել Ղազարյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է քննություն: