ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ա. Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 20-ամյա բնակիչ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Պարզվել է, որ սպանված կինը էքստրասենս Անի Մաջնունյանն է: