Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1 եւ մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 4, խարդախության` 10, յուրացման` 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության եւ խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: